Գլխավորը ոչ թե դիպլոմն է, այլ խելքը

February 25, 2006 at 12:43 pm 5 comments

Կարծում  եմ,  որ  շատերին  է  հուզում  մեր  այժմյան  կրթական  համակարգը:  Համոզված  եմ,  որ  շատ  կան  խելացի  երեխաներ,  ովքեր  գումար  չունենալու  պատճառով  չեն  կարողանում  ընդունվել  ԲՈւՀ  կամ  էլ  ընտրում  են  այնպիսի  մասնագիտություն,  որն  իրենց  կամքով  չի  և  իրենց  նախասիրությանն  էլ  չի  համապատասխանում: Եվ  ստացվում  է  այնպես,  որ  առավել  կարևոր  մասնագիտության  տեր  են  դառնում  այնպիսի  մարդիկ,  ովքեր  պատկերացում  անգամ  չունեն, թե  ինչ  կարևոր  մասնագիտության  դիպլոմ  են ունենալու իրենց  ձեռքում:  Եվ  այսպիսի  “մասնագիտության”  տեր  մարդիկ,  աշխատանք  ստանալով,  կանգնում  են  փաստի  առաջ,  որովհետև  չգիտեն, թե  որն  է  իրենց  պարտականությունը:  Ահա  այս  է  պատճառը, որ  ՀՀ-ում  չկան  իրականում  բարձրագույն  կրթություն  ստացած  և որակով  բժիշկներ,  իրավաբաններ,  հոգեբաններ  …  Այդ  պատճառով  կոչ  եմ  անում  բոլոր  մարդկանց  վերջ  տալ  այդ  չարագործ  կաշառակերությանը,  որն  ընդգրկել  է  ողջ  Հայաստանը:  Թող  որ բոլոր  խելացի  ուսանողները  դառնան  մասնագետ,  որ  մարդիկ,  օրինակ, հիվանդ  լինելու  դեպքում  անիմաստ  չհամարեն  բժշկի  գնալը  կամ  էլ  ասեն. 

 _Ինչ  տարբերություն  բժշկի  գնամ,  թե  ոչ: Միևնույնն  է  ոչ  մի  փոփոխություն չի  լինելու  նրանց անցկացրած  այսպես  կոչված  կոնսուլտացիայից, որի  ընթացքում  իբրև  թե  փորձում  են  բացահայտել  հիվանդությանդ  պատճառը, ինչ որ  դեղ  են  նշանակում ,  որ  օգտագործելուց  հետո   միևնույնն  է  ոչ  մի  փոփոխություն  չես  զգում:

Ահա  այսքանը:  Ուրեմն  եկեք  պայքարենք  ճշմարիտ  և  առաքինի  կյանքի  համար,  որը  ոչ  միայն  մեզ  օգուտ  կբերի, այլ  նաև  ողջ  մարդկությանը:

ԼԻԼԻԹ 

 

 

Entry filed under: Uncategorized.

EBH norutiuner Սպորտի զարգացումը Հայաստանում

5 Comments Add your own

  • 1. Vahagn  |  February 26, 2006 at 12:17 pm

    Karcum em mer himnakan xndir@ hasarakutyan inertutyunn e. Ete menq mi tex mi ban enq tesnum, vor mez dur chi galis – sovorabar mek erku zruycneric u anpatasxan harceri het baxveluc heto karces moranum enq ayd amenn u sharunakum aprel, u gitakcel, te vorqan vat er ays kam ayn ban@, te vorqan menq anuj gtnvecinq dranic dzerbazatvelu gorcum, u te vorqan aveli lav kliner Hayastanic gnal mi tex otevan gtnel@….. Sa asum em, himnvelov bazmativ karciqneri vra, voronq yes inqs chem kisum, uxxaki ardsanagrum em, te inchpisin e mer hasarakutyan mej gerakshrox karciqn u “metodner@” mi ban poxelu…

    Ete kan xndirner, uremn hastat kan dranc lucman dzever@, voronq gtnelu hamar anhrajesht e arnvazn haskanal, te vortex en sksvum dranq u vortex avartvum. Haskanal – te inchn e aveli arajnahert, inch@ erkrordakan… ev ayln…isk haskanalu hamar anhrajesht e gone irar lsel, banavichel, ete harkn e, u nor ancnel lucman djvar gorcin. Yes im aroryayum, linelov hay u shpvelov bazmativ mardkanc het, grete chem tesnum hetevoxakan u npatakayin procesner , voronq irakan uj unenan mi ban poxelu, qani vor shat qchern en iskapes havatum, vor irenc isk kyanq@ barelavelu bolor himnakan lcaknern irenc isk dzerqerum en…isk ishxanutyunneri zanazan oxakner@ miayn ayd gorcum ajakcox ujer karox en linel…..

    Ays erkar texts hakadrvelu voreve nota chuner, parzapes geradasum em amen arjeqavor mitq, boxoq kam gaxapar, tesnel aveli irakan dashtum, vorpeszi mi ardyunqi hasnem.

    harganqnerov – Vahagn

    Reply
  • 2. Vahagn  |  February 26, 2006 at 1:44 pm

    Mi ban el em uzum avelacnel:
    Inqs shat mec harganqov em veraberum “araqini kyanq” artahaytutyan@, bayc kuzeyi chshtel, te Lilitn inqn inchpes e patkeracnum ayd. Mezanum bavakan taracvac en araqinutyan, chshmartutyan u nman karevor u global haskacutyunneri masin tarber varkacner u dranc tarber artahaytutyunner, u yes inqs arajin hertin porcum em haskanal, te ays kam ayn artahaytutyan irakan imast@ vorn e, heto nor karox em karciq haytnel dra masin. Aravel yevs ete xosq@ gnum e aynpisi karevor vichaki masin , inchpisin aprelakerpn e. Xndrum em Lilit jan, porceq parzabanel, te inch inkati uneq chshmarit u araqini aprelakerp aselov. Erku xosqov, voch shat erkar.
    Naxapes shnorhakal em.
    Vahagn

    Reply
  • 4. Lilit  |  March 10, 2006 at 11:09 am

    Շնորհակալություն արձագանքի համար: Կփորձեմ հնարավորինս կարճ պատասխանել Ձեզ հետաքրքրող հարցին:

    Իրոք, որ կյանքն առանց բարոյական ճիգերի երազ է: Ինչպես ինքներդ նշեցիք` շատ են առաքինության մասին տարբեր տեսակետները: Դա շատ գլոբալ հասկացություն է: Իսկ եթե դուք նկատել եք, ես իմ հոդվածում նշել եմ կրթության մեջ տարածված կաշառակերության մասին, որն էլ ես համարում եմ ոչ առաքինի:
    Ապրել սրտի թելադրանքով` հնարավորության սահմաններում չոտնահարելով ուրիշների զգացմունքները, ձգտումները, նախասիրությունները… Կարող եմ այսպես բանաձևել, բայց դրանից հասարակության արժեքավորման չափանիշները կփոխվե±ն արդյոք: Կարծում եմ` ոչ: Իհարկե, շուկայական հարաբերություններն ամենուրեք թելադրում են իրենց օրենքները /մասնավորապես կրթության ոլորտում/, և ֆինանսապես ապահով մարդկանց ծախսելու մեջ չէ, որ մեղադրում եմ, այլ անվճար տեղերի համար նրանց պայքարի, մեղմ ասած, ոչ առաքինի ձևերի մեջ: Խնդրեմ` կրթության նկատմամբ հասարակության §իներտության¦ պատճառներից մեկը և գլխավորը:
    ԼԻԼԻԹ

    Reply
  • 5. http://bestkilbil.com/super-sex/index78.html  |  November 20, 2007 at 4:02 pm

    furniture modern bedroom modern bed sex tip for straight woman from a gay man

    Reply

Leave a comment

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Recent Posts