ՏԵՂԱՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ “ԴՐՍԻՑ ԵԿԱԾՆԵՐԻ” - LOCALS VS “ALIENS”
ՏԵՂԱՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ “ԴՐՍԻՑ ԵԿԱԾՆԵՐԻ”
Հայաստանում հաստատ կարելի է տարբերել մարդկանց երկու տիպ՝ տեղացի եւ «դրսից եկած»: Համենայնդեպս գոնե այդպես է մտածում հայաստանցիների որոշ մասը՝ «դրսից եկածների» մեջ չտարբերելով նույնիսկ հայերին օտարերկրացիներից: Այն փաստը, որ Հայաստանում տարօրինակ են վարվում «դրսից եկածների» հանդեպ, ապացուցման կարիք գրեթե չունի: Բանը սակայն նրանում է, թե ինչպես է ձևավորվում, եւ ինչի հետևանք է այդ վերաբերմունքը : Ինչպե՞ս կարելի է տարբերել «դրսից եկածին» տեղացուց: Շատ պարզ. արտաքինով: Ընդ որում պետք չե ավելի խորը մտածել. եթե արտաքինդ մեծամասնության արտաքինից ինչ-ինչ շեղումներ ունի ապա հաստատ չես կարող տեղացի համարվել: Սա հիշեցնում է Հյուսիսային Կորեայի կամ 30-40-ական թվականների Սովետական միության մասին նկարահնված կադրերը, որտեղ բոլոր մարդիկ նույն գլխարկներով եւ նույն վերարկուներով են, իսկ դեմքերը գրեթե տարօրինակ՝ ճիշտ ու ճիշտ մեր տեղացիների որոշ մասի դեմքերի նման: Եթե նույնիսկ տեղացի ես, սակայն դիմագծերդ կամ հագուստդ այլ է քան մեծամասնությանը, ապա հաստատ կարող ես համոզված լինել, որ դու նույնպես «դրսից եկած» ես: Ու պետք չէ զարմանալ, թե ինչու կփորձեն քեզ գարեջուրը ավելի թանկ վաճառել, չե որ միայն քեզ կարելի է խաբել: Դե, քանի որ իրականում դու տեղացի ես, ինչ-որ կերպ կապացուցես քո ով լինելը, բացի այդ էլ, դժվար թե տեղի ունեցածից մեծ աղետ սարքես: Իսկ ահա խնդիրը բարդ է «դրսից եկածների» եւ հատկապես մեր ազգակից «դրսից եկածների»՝ սփյուռքահայերի համար: Վերջիններս, բախվելով տեղի իրականության հետ, իրենց համար բացահայտում են մի նոր ֆենոմեն՝ «կրկնակի դրսից եկածություն»:
Սփյուռքից եկած հայերի մեծ մասը Հայաստանում հասկանում է, թե ինչ է նշանակում «կրկնակի դրսից եկած» լինելը: Այն երկրներում, որտեղից նրանք եկել են (լինի այդ երկիրը թեկուզ բազմամշակութային ԱՄՆ-ը), մեծ մասը չասիմիլացվելու նպատակով փորձել է մնալ հայ: Այդ պատճառով էլ համարվել է «դրսից եկած» տվյալ երկրում: Սակայն նա հույս է ունեցել, որ օրերից մի օր, վերադառնալով Հայաստան, ազգակիցների մեջ, նման խնդիր չի ունենա: Հենց այստեղ էլ նա բախվում է «կրկնակի դրսից եկածությանը»: Պարզվում է, որ այստեղ նա նույնպես համարվում է «դրսից եկած», ճիշտ ինչպես այն երկրում, որտեղից նա եկել է: Փաստորեն նա երկու տեղերում էլ «դրսից եկած» է: Շատ բնական է, որ մեր «դրսից եկած» ազգականը կփորձի ընտրել չարյաց փոքրագույնը ու կվերադառնա այնտեղ, որտեղ նա գոնե պարզապես «դրսից եկած» է եւ ոչ թե «կրկնակի դրսից եկած»: Իսկ մնացած դեպքերում էլ կփորձի առավելագույնս շփվել քիչ թվով այնպիսի տեղացիների հետ, որոնք չեն մտածում նրա «դրսից եկածության» մասին: Սա էլ տեղացիներից շատերին առիթ կտա մտածել այն մասին, թե ինչու են «դրսից եկածները» միայն «դրսից եկածների» հետ շփվում, չկասկածելով, որ թվացյալ «դրսից եկածներից» շատերը պարզապես տեղացիներ են: Ինչն է Հայաստանցիների մոտ ձեւավորում նման վերաբերմունք իրենց իսկ ազգակիցների նկատմամբ: Տեղին է մեջ բերել որոշ տեղացիների մի քանի տեսակետ-արտահայտություններ, որոնք հակասփյուռքահայ արմատացած ստերեոտիպեր են ձեւավորում այդ տեղացիներին գաղափարակից մնացաց տեղացիների մոտ. «սփյուռքահայերը լրտես են», «սփյուռքահայերը «քծիբ» են», «պարսկահայը որն է, պարսիկ, էլի», իգական սեռի ներկայացուցիչները՝ պոռնիկ» ու նմանատիպ բազմաթիվ որոնք տեղացիներից շատերի մոտ սփյուռքահայերին վերաբերող արմատացած ստերեոտիպեր են: Այս տիպի արտահայտությունները կարող են հատուկ լինել ցանկացաց մարդու՝ լինի դա տեղացի, «դրսից եկած» կամ էլ «կրկնակի դրսից եկած», իսկ նույնացնել նման արտահայտությունները մարդկանց մի ամբողջ խմբի հետ պարզապես տգիտություն է, կամ գոնե այս ամենը պարզապես անհանդուրժողականության տպավորություն է ստեղծում: Այն փաստը, որ Հայաստանում տգիտությունը օրեցօր աճում է, ակնհայտ է: Այստեղ «էլիտա» է ձևավորվել, որը բաղկացած է մեծմասամբ տգետ ձեռնարկատերերից (որոնց մի մասը, չգիտես ինչու, սկսել են ջազ լսել), իսկ ինչպես հայտնի է, հայկական ամբոխի մեջ ինչ-ինչ երևույթների նկատմամբ կարծիք ձևավորում է հենց այդ այսպես ասած էլիտան, իսկ եթե հաշվի առնեննք ոչ վաղ անցյալի կոմունիստական մտածելակերպը (բոլոր մարդկանց միատեսակության մասին), պատկերը ամբողջական կդառնա:
Մի բան հաստատ կարելի է պատկերացնել (որը, ինձ թվում է, այնքան էլ շատ մտավոր կարողություններ ու դժվարություններ չի պահանջում), դա այն է, որ սփյուռքահյերը, ինչպես եւ տեղացի հայերը, պարզապես ՀԱՅ են իսկ Հայաստանը բոլոր հայերի միակ եւ համազոր հայրենիքն է: Ներկայումս Հայաստանի տեղացիներից շատերի մոտ, նույնիսկ, ձեւավորվել է մինչեւ հիմա մարդկությանը անհայտ ռասիզմի մի նոր տարատեսակ, ըստ որի հայերը ռասիզմի են ենթարկում ոչ թե ինչ-որ էթնոսի, այլ իրենք-իրենց՝ հայերը՝ հայերին: Բանը նրանում է, որ Հայաստանի եւ Երեւանի տարածքում սկսել են «նոր էթնոսներ» առաջանալ. օրինակ՝ ղարաբաղցի (ամենատարածված էթնոսը), ղափանցի, ախլքալակցի եւ այլն, Երեւանում՝ կենտրոնցի, բանգլադեշցի (ոչ հնդիկներ), դավթաշենցի եւ բազմաթիվ ուրիշ «եցիներ»:Միակ ուրախացնող բանը այն է, որ եթե այս երեւույթը շարունակական բնույթ կրի, շուտով Հայաստանը իր «բազմամշակութային» երկիր լինելու համբավով առաջ կանցնի նույնիսկ ԱՄՆ-ից:
Տեղացի.
————————————————————————-
LOCALS VS “ALIENS”
There are two groups of people living in Armenia: locals and “aliens”. At least this is how some of the locals think, not even trying to differ Armenians from the “aliens”. The fact is obvious that in Armenia the attitude towards “aliens” is more than strange. The thing is what makes and what is the reason for the attitude? For this, some locals are able to differentiate an “alien” from a local very easily. You simply have to take a look at someone’s outer appearance. In which it is not necessary to think deeper: if your appearance is a little bit different from that of majority you are certainly not local. In order to look like a local you have to wear and act like the majority does. This is a reminder of North Korea or 1930-40’s Soviet scenes, where all people with almost strange faces, wear the same hats and jackets, just like our majority. Even if you are local but have some uniqueness in your outer appearance, for sure you will be considered as an “alien”. And don’t be surprised that a bottle of beer will be more expensive for you. Well it is not difficult for a local to prove who s/he is, besides he will not make a tragedy on that. The problem is more difficult for an “alien” and especially for our kinsfolk “aliens”-Diaspora Armenians. The latter ones, crashing the local reality, invent a new phenomenon - “double alien”.
Many of the Diasporan Armenians here in Armenia understand what is like to be a “double alien”. Within those countries where they come from (let it be even multicultural US), they are considered “aliens” because they try to keep their Armenian identity. They hope, though, that someday returning to Armenia they will not have to face this problem. Here it comes, the “double alienability”. It turns out that in Armenia such as in the countries where they come from, they are again “aliens”. In fact s/he turns out to be “alien” in both places. It is natural that our kinsfolk will try to choose the lesser of two evils and go back to where they come from and where at least they are “alien” and not that of “double alien”. Or in other cases they will mostly contact the people who do not care about their “alienness”. This will confuse some locals and make them think about the reason why “aliens” contact only other “aliens” and not locals, though those locals can not differ the locals who look like “aliens”.
What is the reason of such attitude towards our kinsfolk “aliens”? Here are some expression-view points which are rooted stereotypes of Diasporan Armenians among majority locals: “they are spies”, “Armenians from Iran are Persians”, “they are vile”, “guys are “buts dzdzogh (pussy eaters)”, “girls are spoiled”. Such kind of expressions can be proper for any kind of person. To claim such things about a certain group of people is stupid or at least it makes an impression of intolerance. The fact that there is a growing stupidity in Armenia is obvious. An “elite” has emerged in Armenia (part of which for an unknown reason started to listen to jazz music), which consists of mostly stupid entrepreneurs and make viewpoints of certain things. Those viewpoints are as stupid as their hosts and very authentic for the rest of the not-so-elite stupid ones. In addition to all of this, one should add the ever strong and rooted communist mentality (all people should be alike) and the picture will be full.
One thing is easy to understand (which I think does not acquire much mental ability), that Diaspora Armenians, like many of us living in Armenia, are simply Armenians, and Armenia is our equal native country.
Nowadays a kind of racism has emerged in Armenia, which is unknown for the rest of people living in the world. The point is that Armenians do not race a certain ethnic unity but themselves. In Armenia and Yerevan even, new different ethnic unities have started to form: in Armenia - e.g. Karabakhtsi (the most widespread ethnics), Kapantsi, Akhalqalaktsi and so on, in Yerevan – Kentrontsi, Bangladeshtci (not in reference to Bangladesh the country), Davtashentsi and so on.
The only thing that makes me happy about this all is that in near future Armenia, with its fame will one day overcome even the US as a “multicultural state”.
A Local
9 comments March 24, 2006